ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Իշխանությունը չի պատրաստվում կոալիցիա կազմել ԲՀԿ-ի հետ, գրում է «Հրապարակ» թերթը։ Այս մասին զգուշացրել են Նաիրա Զոհրաբյանին գահընկեց անելու հավակնություններ հետապնդող Աբրահամ Մանուկյանին։
«Զոհրաբյանով, թե առանց նրա, հիմա իշխանությունը չի պատրաստվում կոալիցիա կազմել ԲՀԿ-ի հետ, և այս փուլում իշխանությունը Նաիրա Զոհրաբյանին է տեսնում ԲՀԿ ղեկավարի աթոռին»,– ասվում է գրառման մեջ։
Ինչպես գրում է պարբերականը, ԲՀԿ–ում, բացի կոալիցիային առնչվող հարցերից, խնդիրներ կան տարածքային կառույցների ու ԲՀԿ ղեկավարության միջև, որոնք առաջիկայում էլ ավելի են խորանալու։
«Աբրահամ Մանուկյանի իրավասության ներքո գտնվող տարածքային կառույցներում առաջիկայում, ըստ թերթի աղբյուրների, էլ ավելի կսրվի կուսակցության քաղաքական գծի հարցը՝ լինել անկեղծ իշխանական, թե՞ կեղծ ընդդիմադիր։ Չի բացառվում անգամ, որ առաջիկա ամսում սպասվող կուսակցության համագումարին այս հարցը բարձրացվի»,- գրում է թերթը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում