Ինչո՞ւ է ասուլիսը տեղի ունենում «Հարսնաքարում». Սերժ Սարգսյանը մեկնաբանել է (ՎԻԴԵՈ)
15:23
19 Օգոստոսի 2020
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Մեզ համար չափազանց կարևոր հանգամանք է, ձեր և մնացածի անվտանգությունն ապահովելը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու է ասուլիսն անցկացվում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում։
«Մեր թիմը երբ նախապատրաստվում էր ասուլիսին, շատ մանրամասն քննարկել է նաեւ ասուլիսի անցկացման վայրի հարցը։ Մենք շատ լավ գիտակցում էինք, որ որոշ մարդիկ պետք է փորձեին ինչ-որ շահարկումներ անել, մեզ ինչ-որ բաներում մեղադրել, քննադատել, բայց մեր թիմը նախընտրեց ասուլիսի մասնակիցների անվտանգությունը այդ հնչող քննադատություններից»,- նշեց է երրորդ նախագահը։
Սերժ Սարգսյանը հայտնեցէ, որ շատ լավ հիշում է համալիրում տարիներ առաջ տեղի ունեցած ողբերգությունը, որը, Սարգսյանի խոսքով, ունեցավ նաև քաղաքական հետևանքներ:.
Загружается новость ... "Лево"
«Տեղի ունեցավ հրապարակային դատավարություն, մարդիկ ստացան խիստ պահանջներ։ Կարծում եմ, որ բոլոր իշխանությունները չեն և բոլոր քաղաքական թիմերի ներկայացուցիչները չեն, որ պատրաստ են այդպես վարվելու։ Իսկ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչը՝ Ռուբեն Հայրապետյանը, վայր դրեց իր մանդատը, տեղի ունեցավ դատավարություն: Այս հաստատությունում արդեն շատ տարիներ տեղի են ունենում հարսանիքներ, ծնունդներ, կնունքներ։ Ուզում եմ բոլորս հիշենք, որ յուրաքանչյուր հանցագործություն կանխելու լավագույն ճանապարհը կատարված հանցագործությունը բացահայտելն ու արժանի պատժին արժանացնելն է։ Ուրիշ որևէ բան այդքան մեծ ազդեցություն չի ունենում հանցավորության պատժի նվազման համար, իսկ դա տեղի է ունեցել»,- հայտնեց Սարգսյանը: -0-
Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից