Ինչպե՞ս է քաղաքական վերնախավը տոնելու Սերժ Սարգսյանի ծննդյան օրը
30.06.2016,
13:04
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 30–ին նշում է իր 62–ամյակը:
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 30–ին նշում է իր 62–ամյակը, գրում է «Հրապարակ» թերթը։
Պարբերականի տեղեկությունների համաձայն, վերնախավը` նախարարները, պատգամավորները, ՀՀԿ ղեկավար կազմը ժամը 19։00-ին հավաքվելու են Ջրվեժի «Վանատուր» ռեստորանում` նշելու իրենց առաջնորդի տարեդարձը:
Սակայն, թերթի տվյալներով, ավանդույթի համաձայն` տարեդարձը կնշեն առանց հոբելյարի, նա սովորաբար չի մասնակցում իր ծննդյան «փարթիներին», նախընտրում է մտերիմ մարդկանց հետ նշել:
Թերթը փորձել է նախագահի խոսնակից` Վլադիմիր Հակոբյանից տեղեկանալ, թե ինչպես է Սերժ Սարգսյանը նշելու իր տարեդարձը։ Հակոբյանը դա համարեց անձնական տեղեկատվություն ու ոչինչ չասաց:
Նշվում է նաև, որ, Սերժ Սարգսյանի տարեդարձի կապակցությամբ ՀՀԿ-ն հինգշաբթի կայացող ԳՄ նիստը տեղափոխել է ուրբաթ: -0-