ԶԼՄ. Ի՞նչ հարցեր են ընդգրկված դատավորների ընդհանուր ժողովում. հայտնի է ՍԴ դատավորի թեկնածուի անունը

11.07.2020, 10:23
ԶԼՄ. Ի՞նչ հարցեր են ընդգրկված դատավորների ընդհանուր ժողովում. հայտնի է ՍԴ դատավորի թեկնածուի անունը
ԶԼՄ. Ի՞նչ հարցեր են ընդգրկված դատավորների ընդհանուր ժողովում. հայտնի է ՍԴ դատավորի թեկնածուի անունը

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 31-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ժողով, որը կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակն ու արտակարգ դրությունը, գրում է«Ժողովուրդ» թերթը: 

Загружается новость ... "Лево"

Դատավորների ընդհանուր ժողովը պետք է տեղի ունենար դեռ 2020 թվականի մարտի 13-ին, սակայն կրկին, պայմանավորված կորոնավիրուսով, այն հետաձգվել էր, փաստորեն, կանցկացվի հուլիսի 31-ին: Իսկ ի՞նչ հարցեր են ընդգրկված օրակարգում:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ժողովի օրակարգում մի քանի ընտրություններ են տեղի ունենալու: Նախ կառույցին այդպես էլ մինչև այժմ չի հաջողվել Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրել, և այդ օրը նախատեսվում է թեկնածուներ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանի, Արտակ Բարսեղյանի, Գոռ Հակոբյանի եւ Ստեփան Միքայելյանի միջեւ ընտրություն կատարել:

Բացի այդ, թերթի տեղեկություններով՝ հենց այդ օրը Դատավորների ընդհանուր ժողովը կհայտնի Սահմանադրական դատարանի անդամի իր թեկնածուի անունը:

«Եվ մենք տեղեկացանք՝ արդեն հստակ է՝ թեկնածուն Վարչական դատարանի դատավոր Լիաննա Հակոբյանն է, ում համակարգում բնութագրում են որպես բանիմաց անձնավորության, որը նաև աշխատելու փորձ ունի հենց Սահմանադրական դատարանում»,- գրում է թերթը:

Հավելենք, սակայն, որ Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգն այս պահին դեռ հաստատված չէ, և հարցերը քննարկման փուլում են:-0-