418.53
4.84
387.03
+18
Եղանակը Երևանում
Հայ

IDeA հիմնադրամը կհոգա Հայաստան տեղափոխված սիրիահայերի վարձակալած բնակարանների ծախսերը

15:11
27 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. IDeA-ի տրամադրած միջոցներով «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը 2017 թ. հունվարից կսկսի հոգալ Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար բնակարանների վարձակալության ծախսերը, հաղորդում է IDeA հիմնադրամի մամուլի ծառայությունը:

«Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում, սիրիահայերի կարիքների գնահատման նպատակով, «Առաքելություն Հայաստան» և Repat Armenia կազմակերպություններն անցկացրել են քննարկումներ, մշակել ծրագրեր, որոնց մեկնարկը կտրվի 2017թ.-ի հունվարին:

«Սիրիահայերին աջակցելու IDeA հիմնադրամի կոչին միացել են տարբեր կազմակերպություններ և անհատներ, որոնց նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է 10 միլիոն 784 հազար դրամ», - նշվում է հաղորդագրության մեջ:

IDeA հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում մինչ օրս Հալեպից Հայաստան է տեղափոխվել 37 սիրիահայ։ «Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությանը Հայաստան տեղափոխվելու ցանկություն է հայտնել ևս 18 հոգի:

Հոկտեմբերին 15-ին IDeA հիմնադրամը հայտարարել էր սիրիահայերի աջակցության նպատակով 250 հազար ԱՄՆ դոլար հատկացնելու մասին: Այս ֆինանսական հատկացումը բաշխվում է չորս գործընկերների՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, «Առաքելություն Հայաստան» (Mission Armenia) հասարակական կազմակերպության, «Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության և «Repat Armenia» հիմնադրամի միջև` հետևյալ ուղղություններով ծրագրերի մշակման և իրագործման համար` աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ); աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս (Mission Armenia); աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալէպ»); աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում («Repat Armenia»): -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:46
18 Մայիսի 2023
Երևանի մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
14:22
18 Մայիսի 2023
4,2 միլիարդ դրամ կտրամադրվի գիտական կենտրոնները ժամանակակից սարքերով վերազինելու համար
Մրցույթի արդյունքում 25 պետական գիտական կազմակերպություն և բուհ Գիտության կոմիտեի միջոցով ձեռք կբերի 54 սարք/սարքավորում՝ ընդհանուր 4 միլիարդ 200 միլիոն դրամ արժողությամբ
12:32
18 Մայիսի 2023
Հունիսի 1–ից վարորդները կտուգանվեն, եթե մեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված լինի. ոստիկանություն (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն, ոստիկանությունը զգուշացնում է. հունիսի 1–ից վարորդները կտուգանվեն, եթե մեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված լինի. ՎԻԴԵՈ
10:24
18 Մայիսի 2023
Այսօր նախատեսված է Աշոտ Փաշինյանի առերեսումը զոհված զինծառայողի մայրիկի հետ
Այսօր նախատեսված է Աշոտ Փաշինյանի առերեսումը զոհված զինծառայողի մայրիկի հետ, ով ձերբակալվել է Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի մեղադրանքով
21:31
17 Մայիսի 2023
Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
20:03
17 Մայիսի 2023
Զոհվել է այսօր Ադրբեջանի կրակից վիրավորված զինծառայողը, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում
Զոհվել է այսօր Ադրբեջանի կրակից վիրավորված զինծառայողը, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում
19:57
17 Մայիսի 2023
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը հերքել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին տեղեկությունները
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը հերքել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին տեղեկությունները
18:31
17 Մայիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորում է ստացել զինծառայողն ու նրան օգնության հասած բուժակը
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորում է ստացել զինծառայողն ու նրան օգնության հասած բուժակը
15:29
17 Մայիսի 2023
Ինչպես օգտվել միասնական տոմսային համակարգից ու տերմինալով ձեռք բերել ուղետոմս (ՎԻԴԵՈ)
Ինչպես օգտվել միասնական տոմսային համակարգից ու տերմինալով ձեռք բերել ուղետոմս. ՎԻԴԵՈ
13:38
17 Մայիսի 2023
Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը
Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը
12:43
17 Մայիսի 2023
Fix Price–ն իր առաջին խանութն է բացել Երևանում
Fix Price–ն իր առաջին խանութն է բացել Երևանում, առաջիկա ամիսներին կբացի երկրորդ խանութը
11:32
17 Մայիսի 2023
ՀՀ–ում հայտնաբերվել է շուրջ 1 տոննա քաշով կոկաին` մոտ 250մլն եվրո արժողությամբ
Մոտ 1 տոննա քաշով կոկաինն այժմ գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում