427.88
4.32
402.37
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հռոմի պապ. ես կպատմեմ ադրբեջանցիներին Հայաստանի մասին և խաղաղության կոչ կանեմ

18:38
27 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստացել է Ադրբեջան կատարելիք այցի ժամանակ պատմել այն մասին, թե ինչ է տեսել Հայաստանում և ադրբեջանցիներին խաղաղության և կոչ անել:

Կիրակի Պոնտիֆիկոսն ավարտեց իր եռօրյա այցը Հայաստան: Ավանդության համաձայն, Հռոմի ճանապարհին նա պատասխանեց իրեն ուղեկցող լրագրողների հարցերին:

«Ես կպատմեմ ադրբեջանցիներին այն ճշմարտությունը, որ տեսել եմ, այն, ինչ զգացել եմ: Ես հանդիպել եմ Ադրբեջանի նախագահին և զրուցել նրա հետ: Փոքր հողակտորի վրա խաղաղ համաձայնության գալն այդքան էլ բարդ չէ: Ես կասեմ այդ մասին և հայերին, և ադրբեջանցիներին», - ասել է Հռոմի պապը:

Նա ենթադրել է, որ հայերը և ադրբեջանցիները չեն կարողանում համաձայնության գալ խաղաղության հաստատման միջոցների շուրջ, և պետք է աշխատել այդ ուղղությամբ:

«Չգիտեմ` էլ ինչ ասեմ, ուստի ասում եմ այն, ինչ զգում եմ այս պահին` պետք է միշտ փորձել իրականանալի լուծումներ գտնել», - ասել է Հռոմի պապը:

Ի պատասխան այն հարցին, թե որոնք են ապագայի հաղորդագրությունն ու Հայաստանի համար աղոթքը, Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ «արդարություն և խաղաղություն կլինի այս մարդկանց համար», և խոստացել է աղոթել հանուն դրա, «քանի որ, նրանք քաջ մարդիկ են»:

«Ես շատ երջանկացա, երբ նախորդ շաբաթ տեսա նախագահներ Պուտինի, հայ և ադրբեջանցի նախագահների լուսանկարը. ամեն դեպքում, նրանք զրուցում են: Նույնն էլ վերաբերում է Թուրքիային. հանրապետության նախագահը ողջույնի խոսքում պարզ և համարձակ ասաց. «Եկե´ք ձգտենք համաձայնության: Ներենք միմյանց և նայենք դեպի ապագա», - ասել է Հռոմի պապը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Նախագահները հանդիպել են է ՌԴ նախագահի հրավերով և քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորման հարցերը։

Հռոմի պապը խոստովանել է նաև, որ ունի հայ շատ ընկերներ, որոնց հետ ջերմ հարաբերություններ ունի:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:43
02 Նոյեմբերի 2023
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային փողոցներից մեկում․ ՍԽԵՄԱ
14:43
02 Նոյեմբերի 2023
Հայաստանում բացահայտվել է ահաբեկչության նախապատրաստության դեպք․ ԱԱԾ (ՎԻԴԵՈ)
ՀՐԱՏԱՕ․ Հայաստանում բացահայտվել է ահաբեկչության նախապատրաստության դեպք․ ՎԻԴԵՈ
09:39
02 Նոյեմբերի 2023
Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ Պետդեմից հայտարարել են, որ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների
21:15
01 Նոյեմբերի 2023
Վարչապետի աշխատակազմի բյուջեն 24,5մլրդ դրամ է․ ի՞նչ է այն ներառում
Վարչապետի աշխատակազմի բյուջեն 24,5մլրդ դրամ է․ ի՞նչ է այն ներառում
19:40
01 Նոյեմբերի 2023
Հայաստանում հայտնաբեվել է Գրիպ Բ տեսակի հարուցիչ, այն կարող է հանգեցնել բարդությունների
Հայաստանում հայտնաբեվել է Գրիպ Բ տեսակի հարուցիչ, այն կարող է հանգեցնել բարդությունների
19:37
01 Նոյեմբերի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երեք վարչական շրջաններում
36 ժամ ջուր չի լինի Երևանի երեք վարչական շրջաններում
15:20
01 Նոյեմբերի 2023
Այսօրվանից կմեկնարկի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածների դեղին գույնի փոխարինումը
Հասարակության շրջանում դժգոհություն էր առաջացրել գույնի ընտրությունը, որը, համաքաղաքացիների կարծիքով, համահունչ չէ մետրոյի ընդհանուր ոճին
14:36
01 Նոյեմբերի 2023
Նախատեսվում է կառուցել «պիլոտային բանտ» բոլոր ՔԿՀ-ների համար. նախարարը մանրամասնում է
Հայաստանում նախատեսվում է կառուցել «պիլոտային բանտ» բոլոր ՔԿՀ-ների համար. նախարարը մանրամասնում է
12:58
01 Նոյեմբերի 2023
Կարո՞ղ է յուրաքանչուր ոք պետական ինքնաթիռով մեկնել, օրինակ, Բրյուսելը տեսնել․ հարց՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալին
Կարո՞ղ է յուրաքանչուր ոք պետական ինքնաթիռով մեկնել, օրինակ, Բրյուսելը տեսնել․ հարց՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալին
12:01
01 Նոյեմբերի 2023
Ադրբեջանի կողմից առաջիկա շաբաթներին Հայաստան ներխուժման վտանգ կա. Լեմկինի ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել
Ադրբեջանի կողմից առաջիկա շաբաթներին Հայաստան ներխուժման վտանգ կա. Լեմկինի ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել
18:18
31 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկն արժանացել է Հայաստանի «Լավագույն կորպորատիվ» և «Լավագույն ESG-Բանկ»անվանակարգերին Euromoney ամսագրի կողմից
Euromoney բրիտանական ֆինանսական ամսագիրը Արդշինբանկին շնորհել է ևս 2 անվանակարգ՝ Best corporate bank» և «Best Bank for ESG»  
16:07
31 Հոկտեմբերի 2023
Ժամանավորապես կսահմանափակվի Երևանը մարզերից մեկին կապող ճանապարհի երթևեկը
Ժամանավորապես կսահմանափակվի Երևանը մարզերից մեկին կապող ճանապարհի երթևեկը