Հրդեհ Երևանի Նուբարաշենի աղբավայրում. այն հաջողվել է մարել 12 ժամում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 7-ին, ժամը 20։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
«Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 8-ին, ժամը 01։58-ին, մարվել՝ 08։09-ին։ Այրվել են մոտ 5000 քմ կուտակած աղբ և 5000 քմ խոտածածկույթ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 4 ջրատար։ Տեղում հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն։-0-