431.08
4.38
402.99
+4
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել են Հայաստանում զինծառայողի մահվան մանրամասներ

21:07
22 Փետրվարի 2018
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Քրեական գործ է հարուցվել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ստեփան Ստեփանյանի մահվան դեպքի առթիվ, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Փետրվարի 12-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում մահացել է պարտադիր ժամկետային զինծառայող Ստեփան Սևակի Ստեփանյանը։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու զինծառայողի մահվան պատճառները։

Նախնական տվյալներով, ժամկետային զինծառայող Ս.Ստեփանյանին 2018թ. փետրվարի 1-ից 10-ը հատկացվել է արձակուրդ, որը վերջինս անցկացրել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում: 2018թ. փետրվարի 10-ին զինծառայողը հորեղբոր ուղեկցությամբ՝ վերջինիս ավտոմեքենայով, Գառնի գյուղից ուղևորվել է Երևանի Հյուսիսային ավտոկայարան՝ Իջևան մեկնելու և զինծառայության վերադառնալու համար։ Ավտոկայարանի ճանապարհին՝ ժամը 12:30-ի սահմաններում, զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է, բայց մեկնելուց չի հրաժարվել։ Նույն օրը ժամը 23:15-ի սահմաններում Ս.Ստեփանյանը դիմել է զորամասի բուժկետ, ապա տեղափոխվել Իջևանի ԲԿ՝ բուժօգնության: Հաջորդ օրը՝ փետրվարի 11-ին՝ ժամը 07:30-ին, Ս.Ստեփանյանն անգիտակից վիճակում տեղափոխվել է ՊՆ ԿԿԶՀ, որտեղ փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ին, մահացել է:

Загружается новость ... "Право"

Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել, իսկ դիակի դիահերձման արդյունքներով՝ դատաբժիշկները որպես մահվանը հանգեցրած ախտաբանական անմիջական վիճակ արձանագրել են՝ գլխուղեղի այտուց, ուղեղաբնի ներհրման համախտանիշով, իսկ որպես մահվան հիմնական պատճառ՝ «կոմա՝ անհայտ ծագման»:

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով փետրվարի 22-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը , որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում):

Նախաքննությունը շարունակվում է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
20 Նոյեմբերի 2023
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի կենտրոնի որոշ փողոցների երթևեկը
Քաղաքապետարանը զգուշացնում է․ ժամանակավորապես կդադարեցվի Երևանի կենտրոնի որոշ փողոցների երթևեկը
15:20
20 Նոյեմբերի 2023
Արդեն ձմեռ է․ Հայաստանի որոշ շրջաններում ձյան առատ տեղումներ են (ՎԻԴԵՈ)
Ձմեռը եկավ․ Հայաստանի որոշ շրջաններում այս պահին ձյան առատ տեղումներ են․ ՎԻԴԵՈ
14:54
20 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն պատրաստ է ավելի ամրապնդել ներկայությունը Հայաստանում. ստորագրվեց ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր
Եվրամիությունը պատրաստ է առաջ շարժվել և էլ ավելի ամրապնդել ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում
12:56
20 Նոյեմբերի 2023
Երևանի բոլոր վարչական շրջաններում առանձնացվել են տարածքներ շների զբոսանքի համար
Որտե՞ղ կարող եք զբոսնել շների հետ․ Երևանում հատուկ տարածքներ են առանձնացվել
12:00
20 Նոյեմբերի 2023
30 նոր ավտոբուսներն Չինաստանից ուղևորվել են Հայաստան
Նախատեսվում է փոխարինել գործող երթուղիների հին ավտոբուսները
10:19
20 Նոյեմբերի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ սպասվում է ձյուն, բուք
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ օդի ջերմաստիճանը կնվազի 6–8 աստիճանով
16:06
18 Նոյեմբերի 2023
Զինծառայող է վիրավորվել Ադրբեջանի կրակի հետևանքով
Զինծառայող է վիրավորվել Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով
17:56
17 Նոյեմբերի 2023
Համայնքային ժողովներ՝ համայնքային կյանքն առողջացնելու լուծումներ գտնելու նպատակով
Ավելի քան մեկ տարվա նախապատրաստական աշխատանքից հետո Գյումրիում կայացել է «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» նախաձեռնած Համայնքային առաջին ժողովը: Միջոցառմանը հրավիրվել էին հանրային կյանքի տարբեր ոլորտները ներկայացնող ավելի քան 80 մասնակից
17:37
17 Նոյեմբերի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում 2023թ.
Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «Գերազանցության մրցանակին»՝ որպես 2023թ. ընթացքում թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում
16:04
17 Նոյեմբերի 2023
Արդշինբանկը բացել է «Վարդանանց» մասնաճյուղը Փոքր ու միջին բիզնեսների սպասարկման նպատակով (ՖՈՏՈ)
Նոյեմբերի 17-ին Արդշինբանկը պաշտոնապես բացեց իր նոր «Վարդանանց» մասնաճյուղը, որը Բանկի փոքր և միջին բիզնես հանդիսացող հաճախորդների սպասարկման մասնագիտացված տարածքային ստորաբաժանում է․ ՖՈՏՈ
15:43
17 Նոյեմբերի 2023
Փոփոխություններ կիրականացվեն ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում
Ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ կիրականացվեն
14:17
17 Նոյեմբերի 2023
Հայաստանում ընտանեկան բռնության դեմ կպայքարեն էլեկտրոնային ձեռնակապերի միջոցով
Հայաստանում ընտանեկան բռնության դեմ կպայքարեն էլեկտրոնային ձեռնակապերի միջոցով