Հրապարակվել է Երևանի օրվա տոնական միջոցառումների ծրագիրը (ՖՈՏՈ)

17.10.2018, 20:08
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է Երևանի օրվա տոնական միջոցառումների ժամանակացույցը։
Հրապարակվել է Երևանի օրվա տոնական միջոցառումների ծրագիրը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը հրապարակել է Երևանի օրվա տոնական միջոցառումների ժամանակացույցը։

Տոնակատարությունները Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվեն հոկտեմբերի 21–ին։
«Բացի Երևանից, այդ օրը տոնական միջոցառումներ են ծրագրված են նաև հրապարակներում և վարչական շրջանների պուրակներում»,– ասվում է հաղորդման մեջ։

Տոնական օրը մեկնարկում է Երևանյան մարաթոնով, որը կսկսվի ժամն 8։00–ին Շահումյանի հրապարակից, իսկ ժամը 12։00–ին կկազմակերպվի «Սիրահարդ եմ, Երևան» հեծանվավազք, որի երթուղին անցնելու է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով և հրապարակներով և կավարտվի «Էրեբունի» թանգարանի մոտ։

«Արևային Երևան» մանկական տոնական ծրագիր կանցկացվի ժամը 13։00–18։00–ին Կիրովի անվան այգում։

 - рис.1

«Տոնական Երևան» փողային գործիքների շքերթը կմեկնարկի ժամը 14։00–ին Ազատության հրապարակում և կանցնի քաղաքի կենտրոնական փողոցներով։

«Բազմազգ Երևան» ազգային փոքրամասնությունների հարթակը կգործի կեսօրից Անգլիական այգում, իսկ «Իմ դասական Երևան» դասական երաժշտության հարթակը` ժամը 14։00–ից Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիայի կենտրոնական մուտքի դիմաց։
«Երևանյան էսքիզներ» երաժշտական կոլեկտիվների ելույթներ կկազմակերպվեն ժամը 15։00–ից Հյուսիսային պողոտայում, իսկ ազգային երգ ու պարի «Իմ հայկական Երևան» հարթակը` ժամը 16։00–ից Ազատության հրապարակում։

Ջազի սիրահարների համար «Կասկադ» համալիրի տարածքում ժամը 16։00–ից կմեկնարկի «Իմ ջազային Երևան» համերգը, իսկ ռոք երաժշտություն նախընտրողները ժամը 17։00–ից կկարողանան լսել «Երևանյան ռոք» Ազնավուրի հրապարակում։

«Ուրարտուից մինչ օրս» ազգային տարազների ցուցահանդես կանցկացվի ժամը 18։00-19։00–ին Հյուսիսային պողոտայում։

Տոնական օրը կավարտվի ժամը 19։30–ին Հանրապետության հրապարակում մեկնարկող գալա համերգով և կավարտվի ժամը 21։30–ին` հրավառությամբ։

«Հոկտեմբերի 21–ին Երևանի պատմության թանգարանը և «Էրեբունի» պատմաազգագրական թանգարան–արգելոցը կաշխատեն մինչև 19։00, իսկ մուտքն ազատ կլինի»,– հայտնում են քաղաքապետարանից։

Էրեբունի–Երևանը հիմնադրվել է մ.թ.ա 782 թվականին Արգիշտի Ա արքայի կողմից։ Հիմնադրման սեպագիր արձանագրությունը հիմնադրման տարեթվով մինչ օրս պահվում է Էրեբունի թանգարան–ամրոցում։

Երևանը Հայաստանի Առաջին Հանրապետության մայրաքաղաք է հռչակվել 1918 թվականի մայիսի 28–ին։ Երևանի օրը նշվում է ամեն տարի` սկսած 1968 թվականից։ -0-