Հրանտ Բագրատյանը գլխուղեղի կաթված է ստացել

30.07.2016, 20:07
Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը հուլիսի 29-ին գլխուղեղի կաթված է ստացել:
Հրանտ Բագրատյանը գլխուղեղի կաթված է ստացել
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը հուլիսի 29-ին գլխուղեղի կաթված է ստացել, հայտնում է tert.am-ը՝ հղում անելով «Ազատություն» կուսակցության լրատվության վարչությանը։

Բագրատյանը հուլիսի 19-ին մեկնել է արտասահման բուժման, և կաթվածը ստացել է բուժման ընթացքում։
Ներկայում նա Լիսաբոնի բրիտանական հոսպիտալում է։

«Հրանտ Բագրատյանը Երևան կվերադառնա կաթվածից հետո առաջին բուժման կուրսն ավարտելուն պես»,- ասվում է գրառման մեջ։