Հովհաննիսյանը չի բացառել, որ մարտական գործողությունները կարող են անցնել նաև ՀՀ տարածք

29.09.2020, 12:03
Հովհաննիսյանը չի բացառել, որ մարտական գործողությունները կարող են անցնել նաև ՀՀ տարածք
 Հովհաննիսյանը չի բացառել, որ մարտական գործողությունները կարող են անցնել նաև ՀՀ տարածք

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Առաջին օրը, երբ Ադրբեջանը հասցրեց զանգվածային օդային և հրթիռա-հրետանային հարված, այդ օրն էլ Վարդենիսի ուղղությունը թիրախավորվել էր և ճակատ բացելու մասին խոսակցությունը նոր չի, այլ առաջին օրվանից այս ճակատն օգտագործվել է իրենց կողմից: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նոր ուժերի կուտակման մասին չեմ կարող որևէ բան ասել, կարծում եմ, որ նոր ուժերի կուտակման և նմանատիպ գործողությունները ընթացիկ են և նորություն չեն, իսկ նոր ուժերի կուտակման մասին ինֆորմացիաները չեմ կարող հայտնել»,-ըդգծել է նա:

Նա նշել է, որ փաստացի ՀՀ տարածքը թիրախավորվել է հենց առաջին օրվանից և սա նորություն չի:

Լրագրողի հարցին, թե լայնածավալ գործողությունների հնարավորությունն այս ուղղությամբ հավանական է, թե ոչ, Հովհաննիսյանը նշել է, որ բացարձակ ոչ մի բան չի բացառվում:

«Թիրախավորումն ինքնին արդեն պրոցես է, որևէ բան չենք բացառում և մեր ԶՈՒ-երը լինի Վարդենիսի ուղղությամբ, մեկ այլ ուղղությամբ այդ թվում ներատյալ Նախիջևանյան ուղղությունը լիովին կազմ ու պատրաստ են, մարտունակ են իրենց խնդիրները կատարելու համար»,- նշել է Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 400 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 80 տանկ և հետևակի մարտական մեքենա, 4 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ, 49 ԱԹՍ և 82 ավտոտրանսպորտ: 
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 84 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–