Հորդառատ անձրևներ և գետերի հեղեղումներ են սպասվում Հայաստանում

30.03.2018, 16:12
Օդի ջերմաստիճանի նվազում և գետերի հեղեղներ են սպասվում Հայաստան:
Հորդառատ անձրևներ և գետերի հեղեղումներ են սպասվում Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Օդի ջերմաստիճանի նվազում և գետերի հեղեղներ են սպասվում Հայաստան:

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, մարտի 30-31-ին Հայաստանի գետերում սպասվում է ջրի մակարդակի զգալի բարձրացում: Արփա և Աղստև գետերի ավազաններում` հեղեղումներ։

Դա պայմանավորված է նրանով, որ մարտի 30-ի կեսօրից հետո Հայաստանում ամբողջ տարածքում կդիտվեն հորդառատ անձրևներ, ամպրոպ: Քամու ուժգնացումը` մինչև 15-20 մ/վ: Անձրևն ավելի ինտենսիվ կլինի Շիրակի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում ու Երևանում:

Ապրիլի 1-ին, 2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 30-ին ցերեկը ու 31-ին գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով, իսկ ապրիլի 2-4-ին նույնքան կբարձրանա:-0-