Հինգշաբթի` մայիսի 9–ի առավել ուշագրավ նորությունները

10.05.2019, 08:00
Ներկայացնում ենք հինգշաբթի` մայիսի 9–ի առավել ուշագրավ նորությունները։
Հինգշաբթի` մայիսի 9–ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` մայիսի 9–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • Հայաստանում և Արցախում նախօրեին Եռատոն էր` Հայրենական պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի ՊԲ–ի կազմավորման օրը։ Այդ օրը Հայաստանի և Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությունը ծաղկեպսակներ է դնում Հայրենական պատերազմի և արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանների մոտ։ Տոնական միջոցառումներ են կազմակերպվում երկրի ողջ տարածքում։ Արդեն մի քանի տարի է` Հայաստանում անցկացվում է «Գեորգյան ժապավեն» ակցիան։

  • Սկանդալ է գրանցվել Մալայանի անվան աչքի կլինիկայում, ԱՆ–ն հերքում է հիվանդների կուրության փաստը, իրավիճակը մեկնաբանում է նաև «Նատալի Ֆարմը»։

  • Հենրիխ Մխիթարյանն ամռանը կամուսնանա, նրա ընտրյալն է հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրը` Բեթի Վարդանյանը։–0–