Հինգշաբթի` հունվարի 9–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
10 Հունվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի-Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունվարի 9–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Վլադիմիր Կարապետյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից:
ՀՀ վարչապետն արձակուրդից հետ է կանչել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին:
ՀՀ վարչապետը քիմիական գիտությունների թեկնածու Սարգիս Հայոցյանին նշանակել է ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ:
Կբարձրացվեն երեխայի ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը:
Այս տարի կսկսվեն Հին Երևանի՝ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները:
Արտակարգ իրավիճակ «Դալմա Գարդեն Մոլում»: Հինգշաբթի երեկոյան առևտրի կենտրոնում զգացվել են ցնցումներ, ինչից հետո առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են: Տարածվող լուրերի ֆոնին ԱԻՆ-ը հերքել է Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, երկրաշարժի հավանականությունը:
ՀՀ ԱԻՆ-ը պարզաբանել է «Դալմա Գարդեն մոլում» գրանցված արտակարգ պատահարի բնույթը: -0-