ՀՀԿ–ում շտաբի պետ, որպես այդպիսին, չի լինելու. Սերժ Սարգսյանն ինքնատիպ լուծում է գտել

10.02.2017, 10:55
Սերժ Սարգսյանն ինքնատիպ լուծում է գտել ՀՀԿ շտաբի պետի հարցում, գրում է «Հրապարակ» թերթը։
ՀՀԿ–ում շտաբի պետ, որպես այդպիսին, չի լինելու. Սերժ Սարգսյանն ինքնատիպ լուծում է գտել
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Նախագահ և Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն ինքնատիպ լուծում է գտել ՀՀԿ շտաբի պետի հարցում, գրում է «Հրապարակ» թերթը։

Ինչպես գրում է պարբերականը, ՀՀԿ-ում շտաբի պետ, որպես այդպիսին, չի նշանակվիմ այլ հիմնական վերահսկողությունը կիրականացնի ղեկավար օրգանը` Գործադիր մարմինը՝ «համատեղ ջանք» շրջանակում:

Իրական շտաբի պետը լինելու է Սերժ Սարգսյանը, բայց նա «չի երևալու»։ Նրա վերահսկողության ներքո գտնվելու են հատկապես ռեյտինգայինները, որովհետեւ ՀՀԿ-ում որոշ անհանգստություններ ունեն, որ նրանք են «հարամելու» ընտրությունները։

Ի դեպ, երեկ ՀՀԿ ԳՄ նիստը կկայանա շաբաթ օրը՝ փետրվարի 11-ին, ժամը 16։30-ին։

«Այս նիստում քննարկվելու է միայն ՀՀԿ ռեյտինգային ցուցակը, համամասնական ցուցակը քննարկելու համար թերևս մի նիստ էլ կհրավիրվի՝ փետրվարի 15-ին, և հաստատված ցուցակը մյուս առավոտյան՝ 16-ին, կներկայացվի ԿԸՀ»,– գրում է թերթը։ -0-