ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր երեկոյան կստորագրվի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը, գրում է «Հրապարակ» թերթը` վկայաբերելով Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։
Ըստ թերթի, ՀՅԴ-ից ստորագրողը լինելու Է ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, իսկ ՀՀԿ–ից ստորագրողի անունը դեռ պարզ չէ։
«Դեռևս նման քննարկում չկա, վաղը կորոշենք, կասենք»,– ասել է Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ պայմանավորվածությունների համաձայն, ՀՅԴ-ն կստանա Էկոնոմիկայի, կրթության և գիտության, տարածքային կառավարման նախարարությունները, ինչպես և Շիրակի ու Արագածոտնի մարզպետների պաշտոնները։
ՀՅԴ–ին կանցնի նաև Արաբկիրի թաղապետի պաշտոնը։
Պարբերականի հաղորդմամբ, լուրեր էին պտտվում, թե Շիրակի մարզի հարցը «փոզմիշ» Է եղել, սակայն, իշխանությունն իբր համոզել Է ՀՅԴ-ին վերցնել այս մարզը։
Քննարկվում են նաև պաշտոնի հավակնորդների թեկնածությունները։
Արագածոտնի համար ՀՅԴ-ն ներկայացրել է նախկին մարզպետ Գագիկ Գյոզալյանին։
Պարբերականը հայտնում է, որ փետրվարի 22-ի Աժ քառօրյայում կքննարկվի կառավարության կառուցվածքում փոփոխությունների նախագիծը, «արտակարգ իրավիճակների նախարարությունը կտարանջատվի տարածքային կառավարման նախարարությունից, և Դավիթ Լոքյանը կդառնա տարածքայինի նախարար»,– գրում է թերթը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում