ՀՀ որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

11.12.2015, 10:52
Ավտոճանապարհները ՀՀ տարածքում դեկտեմբերի 11-ի ժամը 10.00-ի դրությամբ հիմնականում անցանելի են:
ՀՀ որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ավտոճանապարհները ՀՀ տարածքում դեկտեմբերի 11-ի ժամը 10.00-ի դրությամբ հիմնականում անցանելի են, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ հաղորդման, Լոռու մարզի Վանաձոր -Ալավերդի, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Միաժամանակ, դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում: -0-