ՀՀ վարչապետը կընտրվի ՀՀԿ փոխնախագահ. թերթ

15.11.2016, 14:27
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ` նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի ժամանակ կընտրվի ՀՀԿ փոխնախագահ:
ՀՀ վարչապետը կընտրվի ՀՀԿ փոխնախագահ. թերթ
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ` նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի ժամանակ կընտրվի ՀՀԿ փոխնախագահ՝ Ռազմիկ Զոհրաբյանի փոխարեն, հաղորդում է «Ժամանակ» թերթը:

Ինչպես նշում է պարբերականը, այլ առանցքային փոփոխություններ համագումարի ժամանակ, ըստ էության, չեն լինելու։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո, պատասխանելով փոփոխությունների վերաբերյալ հարցին, ասել էր. «Ես միայն կարող եմ ասել, որ կուսակցությունը շարունակելու է ղեկավարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մնացածը կիմանաք համագումարի օրը»: -0-