ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահներն են ձերբակալվել նախօրեի գիշերը
24.05.2016,
12:07
Նախօրեին գիշերը ձերբակալվել են տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները:

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին գիշերը ձերբակալվել են տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները, գրում է «Հայկական ժամանակ» թերթը` սեփական աղբյուրների հղումով։
Ըստ թերթի հաղորդման, այդ ձերբակալությունները իրավապահները փորձում են գոնե առայժմ գաղտնի պահել։ Բայց պարբերականին հաջողվել է ճշտել, որ ձերբակալվածները հինգն են, որոնցից երեքին կալանավորել են։
Պարբերականը հայտնում է, որ «միջոցառումը» տեղի Է ունեցել ինչ-որ քրեական գործի շրջանակում։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։
«Թե ինչու է տեղի ունեցածը գաղտնի պահվում, կարելի է միայն ենթադրել։ Չի բացառվում, որ Բեգլարյանին հաջողվի այս ընթացքում «ջրից չոր դուրս բերել» իր թիկնապահներին», – գրում է թերթը։ -0-