ՀՀ ՊՆ–ն հրապարակել է «Սմերչ» համակարգերը մարտական պատրաստության բերելու տեսանյութ

07.03.2017, 11:10
Հայաստանի պաշտպանության նախարարությունը Youtube–ի իր ալիքներից մեկում հրապարակել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը մարտական պատրաստության բերելու տեսանյութը։
ՀՀ ՊՆ–ն հրապարակել է «Սմերչ» համակարգերը մարտական պատրաստության բերելու տեսանյութ
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարարությունը Youtube–ի իր ալիքներից մեկում հրապարակել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը մարտական պատրաստության բերելու տեսանյութը։

«Զինուժ» հեռուստահաղորդման շաբաթօրյա թողարկմանը վերաբերող տեսանյութում նշվում է, որ դրանք առաջին հայկական համակարգերն են։

«Սմերչ» ՀԿՌՀ–երը Հայաստանի ԶՈՒ–ում առկա ամենահզոր զինատեսակն է։ Համազարկային կրակի համակարգը նախատեսված է գործնականորեն ցանկացած խմբային թիրախների` զրահավորված և ոչ զրահավորված տեխնիկայի, կենդանի ուժի, կապի հանգույցների, հրետանային մարտկոցների, հրամանատարական կետերի, հակառակորդի օդակայանների ոչնչացման համար։ -0-