ՀՀ ՊՆ ղեկավարը ձեռնամուխ է լինելու ադրբեջանական հանցագործություններին միջազգայնորեն ընդունված իրավական գնահատական տալուն
13.04.2016,
15:00
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին և շփման գծում ներկայումս տիրող իրավիճակին առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի հիմնական առաձնահատկությունները, այդ թվում՝ հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունները։
Ներկայացնելով Միլսին հակառակորդի կողմից զինված հակամարտության իրավունքի այլ դրույթների կոպիտ ոտնահարումները` Օհանյանն ընդգծել է, որ ձեռնամուխ է լինելու այդ հանցագործություններին միջազգայնորեն ընդունված իրավական գնահատական տալուն:
«Եվս մեկ անգամ կարևորվել է միջնորդական ակտիվ ջանքերի և հրադադարը գրավոր պայմանավորվածությամբ ամրապնդելու, վստահության ամրապնդման մեխանիզմների ստեղծման հրամայականը` որպես հակամարտության շուրջ ձևավորված զինված դիմակայության թուլացման նախապայման»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-