ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

15.03.2016, 10:39
«Երևան կենտրոն» ՔԿՀ-ում պահվող պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում պահվող պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, գրում է «Ժամանակ» թերթը։

Այդ մասին թերթին է հայտնել Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը, ավելացնելով, որ նա այլևս չի կարողանում քայլել առանց ուղեկցողների։

«Միտում կա Շիրխանյանի վրա հոգեբանական ճնշում գործադրել, որ ընդունի իրեն առաջադրված մեղադրանքը», - թերթին հայտնել է Շիրխանյանի փաստաբանը։ -0-