ՀՀ նախագահն ամառային զորակոչի անցկացման հրամանագիր է ստորագրել

13.05.2016, 11:51
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ 2016 թվականին ամառային զորակոչի և զորացրման անցկացման հրամանագիր է ստորագրել։
ՀՀ նախագահն ամառային զորակոչի անցկացման հրամանագիր է ստորագրել
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ 2016 թվականին ամառային զորակոչի և զորացրման անցկացման հրամանագիր է ստորագրել, հայտնում է հայկական պետության նախագահի մամուլի ծառայությունը։

Հրամանագրի համաձայն, 2016 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2016 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2016 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Նախագահը կարգադրել է նաև ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը և իրականացումը:

Բացի այդ, 2016 թվականի մայիս-հուլիս ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողները: -0-