ՀՀ ԱԻ նախարարը ներկայացրել է փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին և նրա տեղակալին

25.07.2016, 18:41
Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանը երկուշաբթի ներկայացրեց Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին և նրա տեղակալին:
ՀՀ ԱԻ նախարարը ներկայացրել է փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին և նրա տեղակալին
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանը երկուշաբթի ներկայացրեց Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին և նրա տեղակալին հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ընթացքում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ներկայացնելով Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանին՝ նախարարը նշեց, որ գնդապետը երկար տարիներ ծառայել է արտակարգ իրավիճակների համակարգում և այսօր արդեն արժանի է ստանձնելու այդ պաշտոնը:

Երիցյանը ներկայացրեց նաև փ/ծ գեներալ-մայոր Ներսես Նազարյանին, ով նշանակվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ - Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ:

Նախարարը շնորհավորեց և հաջող ծառայություն մաղթեց՝ նշելով, որ նշանակումը ճիշտ է և խոստումնալից:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների և ուսումնավարժանքների կազմակերպման մասին։ -0-