ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 24-25–ին կլինի Նյու Յորքում, հայտնում է հայկական արտաքին քաղաքականություն գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հայաստանի ԱԳ նախարարը կմասնակցի ՄԱԿ–ի զարգացման ծրագրի 50–ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը։
Ծրագրված են նաև Նալբանդյանի հանդիպումները մի շարք գործընկերների հետ։ -0-
Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու. ՎԻԴԵՈ