ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժինը ժամանակավորապես փակվել է COVID-19-ի վտանգի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը կորոնավիրուսի վտանգի պատճառով։
Ինչպես նշվում է դեսպանատան Facebook-յան էջի հայտարարության մեջ, Հայաստանում սանիտարահամաճարակային իրադրությամբ պայմանավորված 2020թ․-ի հոկտեմբերի 26-ից դադարեցվում է Դեսպանատան հյուպատոսական բաժին քաղաքացիների անձնական մուտքը՝ հյուպատոսական, նոտարական և պետական ծառայություններ ստանալու համար։
Միաժամանակ, դեսպանատնից հայտնում են, որ նշանակված սահմանափակումների գործելու ժամկետը կարող է երկարաձգվել, իսկ հյուպատոսական ընդունելիության վերականգնման մասին որոշումը կընդունվի COVID-19-ի տարածման իրավիճակի զարգացումից ելնելով։
Ժամանակավոր կացության թույլտվության (ԺԿԹ) ձևակերման հարցերով ընդունելիությունը, որն իրականացվում է Հայաստանում Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչությունում (միգրացիոն հարցերի վերաբերյալ), նույնպես ժամանակավորապես դադարեցվում է։ Հյուպատոսական ընդունելիության վերսկսման մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։
Դեսպանատանը նույնպես նշել են, որ արտակարգ իրավիճակների դեպքում անհրաժեշտ է հաղորդագրություններն ուղարկել էլեկտրոնային հասցեով՝ - [email protected] (ըստ հնարավորության՝ կբավարարվեն միայն հյուպատոսական ծառայության հայտերը ծանրակշիռ արտակարգ և հումանիտար հանգամանքների դեպքում)։
❗️ВНИМАНИЕ! Изменения в работе консульского отдела Посольства России в Армении В связи с резким ухудшением...
Опубликовано Посольство России в Армении Воскресенье, 25 октября 2020 г.