ՀՀ-ում փորձաքննության է ենթարկվել Արցախում զոհված 2718 զինծառայողի մարմին

02.12.2020, 19:26
ՀՀ-ում փորձաքննության է ենթարկվել Արցախում զոհված 2718 զինծառայողի մարմին
ՀՀ-ում փորձաքննության է ենթարկվել Արցախում զոհված 2718 զինծառայողի մարմին

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը ողջ պատերազմի ընթացքում՝ սկսած սեպտեմբերի 27-ից,  փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին: Այս տեղեկությունը «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նրա խոսքով, 2718-ից կան նաև չճանաչված մարմիններ, դատաբժշկական փորձաքննություններ են անցկացվում: Նիկողոսյանի խոսքով, դիերի փոխանակման դեպքում գործընթացը շարունակվում է: -0-