ՀՀ ՊՆ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ ՊՆ-ին՝ այսօր ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ

09.11.2020, 23:05
ՀՀ շատպանության նախարարությունը հայտրարաություն է տարածել ՀՀ տարածքում ՌԴ խոցված ռուսական ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ
ՀՀ ՊՆ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ ՊՆ-ին՝ այսօր ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ շատպանության նախարարությունը հայտրարաություն է տարածել ՀՀ տարածքում ՌԴ խոցված ռուսական ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ։

Загружается новость ... "Лево"
«ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ այսօր ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ և իր զորակցությունն է փոխանցում նրանց հարազատներին ու բարեկամներին:

Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-