ՀՀ նախագահն ազատեց Մովսես Հակոբյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից
24.05.2018,
20:05
Հայաստանի նախագահը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի նախագահը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել Մովսես Հակոբյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին։
Ավելի վաղ նույն օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտնեց, որ առաջարկել է նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնից ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Ըստ նրա, որոշումն ընդունվել է երկկողմ համաձայնությամբ։ -0-
Загружается новость ... "Лево"