Հայտնի են հունվարի վերջի ամենաձնառատ օրերը

26.01.2017, 10:41
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը նշել է այն օրերը, թե երբ են Հայաստանում սպասվում ձյան առատ տեղումներ։
Հայտնի են հունվարի վերջի ամենաձնառատ օրերը
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը նշել է այն օրերը, թե երբ են Հայաստանում սպասվում ձյան առատ տեղումներ։

«Հունվարի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը Հայաստանը գտնվելու է այդ ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում բոլոր մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն»,– գրել է նա Facebook–ի իր էջում։

Նրա խոսքով, հինգշաբթի ցերեկը ցիկլոնի ուժը կթուլանա, որի արդյունքում կթուլանա նաև տեղումների ինտենսիվությունը:

Ուրբաթ, սակայն, Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է նոր ակտիվ ցիկլոն:

Օդի ջերմաստիճանի բարձրացումը կշարունակվի մինչև հունվարի 28-ը ներառյալ, իսկ հունվարի 29-ից ջերմաստիաճնը կրկին կնվազի: -0-