ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարության կառուցվածքի քննարկումն ավարտվել է` հայտնի են 12 նախարարությունների անվանումները: Ինչպես հայտնում է Հայաստանի վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները`
արտաքին գործերի նախարարություն;
պաշտպանության նախարարություն;
արտակարգ իրավիճակների նախարարություն;
արդարադատության նախարարություն;
աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն;
կրթության, գիտության և մշակույթի նախարարություն;
բնապահպանության նախարարություն;
առողջապահության նախարարություն;
ֆինանսների նախարարություն;
էկոնոմիկայի նախարարություն;
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն;
բարձր տեխնոլոգիաների ինդուստրիայի նախարարություն:
Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ երկրում գործելու է 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում»,– ասվում է վարչապետի գրառման մեջ։
Նախագահ Արմեն Սարգսյանի հունվարի 19-ի հրամանագրեր ստորագրեց 12 նախարարների նշանակելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում