ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Մեր գերիներից 44 հոգի ռուսական օդանավով շուտով կվերադառնան Հայաստան։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը
հայտնել էր, որ շուտով Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը և, որ ինքը անձամբ կդիմավորի նրանց։-0-