Հայտնի է, թե երբ կվերսկսվի Երևանի «Լամբադա» տրանսպորտային հանգույցի երթևեկությունը
27.10.2026,
22:57
Քաղաքապետարանից հայտնել են, թե երբ կվերսկսվի Երևանի «Լամբադա» տրանսպորտային հանգույցի երթևեկությունը
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը հայտնել է, թե երբ կվերսկսվի Երևանի «Լամբադա» տրանսպորտային հանգույցի երթևեկությունը։
«Նոյեմբերի 1-ից կվերսկսվի «Լամբադա» տրանսպորտային հանգույցի երթևեկությունը», – հայտնել է նա Facebook–յան իր էջում։
Նշենք, որ սեպտեմբերի 10-ից «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ փակ է Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթ փողոց ուղեանցը` «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը։

