Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ
27.10.2026,
20:25
Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ–ն հիշեցնում է
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է, հիշեցնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ոստիկանությունից նշում են, որ մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․
- թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
- սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է:
«Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ», – հիշեցնում են գերատեսչությունից։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր` թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից ու օրինապահ վարքագիծ։ Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը գործում է մարտի 31-ը ներառյալ։
Կարդացեք նաև․ Երևանում ազգականների միջև վիճաբանության հետևանքով տղամարդ է մահացել, կա 4 ձերբակալված

