«Հայկական Հոգվարթս». հայկական դպրոցներում դասագրքերը շուտով կսկսեն «խոսել» աշակերտների հետ (ՎԻԴԵՈ)
04.12.2018,
15:11
Հայկական դպրոցներում շուտով գրքերը «կխոսեն» աշակերտների հետ, խոստացավ Հայաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն իր նախընտրական պոստերի միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական դպրոցներում շուտով գրքերը «կխոսեն» աշակերտների հետ, խոստացավ Հայաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն իր նախընտրական պոստերի միջոցով։
Հարությունյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում իր պատկերով պոստերներում կիրառել է նոր տեխնոլոգիաներ, մասնավորապես, հայկական ARLOOPA ստարտափի լրացված իրականության մշակումը։ Հավելվածը ներբեռնելուց հետո սմարթֆոնը նախարարի լուսանկարին ուղղելու դեպքում նա «կկենդանանա» հեռախոսում և կսկսի խոսել։
Հավելվածով իր ուղերձում նախարարի պաշտոնակատարը խոստացավ, որ հայկական դպրոցների դասագրքերը շուտով նույնպես կխոսեն աշակերտների հետ։
«Ինձ հասած տեղեկություններով, խոսող քարոզչանյութերը հետաքրքրել են հասարակությանը, սա նոր հեղափոխություն է նաև տպագրության մեջ։ Այսուհետ դպրոցներում մեր աշակերտների գրքերը նույնպես կխոսեն – թեորեմները կպատմեն դրանց պաշտպանելու ձևերի մասին, աստղերը կպատմեն իրենց մասին, իսկ զորահրամանատարները կպատմեն իրենց արշավանքների մասին»,– ասում է Հարությունյանը։ -0-