ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնաը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, հոկտեմբերի 11–ին, 12–ի լույս գիշերը, հոկտեմբերի 13–15–ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հոկտեմբերի 12–ի ցերեկը երկրի մարզերի մեծամասնությունում և մայրաքաղաքում կանխատեսվում են անձրևներ և ամպրոպ։
Քամին կլինի հարավ–արևելյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու պոռթկումները կարող են հասնել վայրկյանում 15-20 մետրի։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12–ի ցերեկը և հոկտեմբերի 13–ին կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում ուրբաթ օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի 26-28 աստիճան տաքություն, հաջորդ չորս օրերին սնդիկի սյունը կտատանվի 22-24 աստիճան տաքության սահմաններում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում