Հայաստանը կարող է մոտ երկու տասնյակ դեսպան հետ կանչել
15.08.2018,
16:01
Հայաստանը սեպտեմբեր–հոկտեմբերին մոտ երկու տասնյակ դեսպան հետ կկանչի։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը սեպտեմբեր–հոկտեմբերին մի տվյալով` 15, մյուսներով` 22 դեսպան հետ կկանչի, գրում է «Հրապարակ» թերթը։
«Խոսքը ոչ դիվանագետների կամ նրանց մասին է, ովքեր դիվանագիտական կարիերայի աճի ճանապարհով չեն հասել դեսպանի պաշտոնին, այլ քաղաքական կամ ուրիշ նկատառումներից ելնելով»,– ասվում է գրառման մեջ։
Պարբերականը նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է նրանց բոլորին հետ կանչել և նշանակել պրոֆեսիոնալ դիվանագետների, որոնք ունեն համապատասխան կրթություն և աշխատանքի փորձ:
«Բայց լավատեղյակները պն¬դում են, որ նշված քանակի դեսպանների թեկնածուներ Հայաստանը չունի»,– ասվում է պարբերականը։ -0-