Հայաստանը հայտնել է, որ Անկարան չի կատարել ՄԻԵԴ որոշումը․ նախկինում ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի մասնակցության ապացույցներ էին ներկայացվել
03.11.2020,
19:36
Հայաստանը հայտնել է, որ Անկարան չի կատարել ՄԻԵԴ որոշումը․ նախկինում ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի մասնակցության ապացույցներ էին ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են Թուրքիայի կողմից Եվրոպական Դատարանի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու մասին 2020 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը չկատարելը: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կառավարությունը Դատարանին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի շարունակական, ուղղակի և անուղղակի ներգրավման մասին:
Загружается новость ... "Лево"
«Նաև հավաստի ապացույցներ են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում սիրիացի վարձկանների ներգրավման վերաբերյալ, որոնք Ադրբեջան են տեղափոխվել ու տեղակայվել թուրքական ուժերի կողմից: Միևնույն ժամանակ, Թուրքիան շարունակում է իր ներգրավվածությունը՝ հակամարտության մեջ Ադրբեջանին օգնելու պատրաստակամության անթաքույց հայտարարություններով: Դատարանին ներկայացված ապացույցները առավել ամրապնդվում են նաև օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-