Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանում ավտոբուսի պայթյունի կապակցությամբ

26.04.2016, 11:44
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանում ավտոբուսի պայթյունի կապակցությամբ:
Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանում ավտոբուսի պայթյունի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանում ավտոբուսի պայթյունի կապակցությամբ, ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդման մեջ։

Նախօրեին ժամը 21։51–ի սահմաններում ահազանգ է ստացվել Հալաբյան փողոցում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից ոչ հեռու, N63 ավտոբուսի պայթյունի մասին։ Ճշտված տվյալներով, ավտոբուսի պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, յոթ տուժածներ հոսպիտալացվել են, այդ թվում` անչափահասներ և հղի կին։

«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունն անկեղծ ցավակցություն է հայտնում ապրիլի 25–ին Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին և շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորներին և տուժածներին»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-