Հայաստանում Beeline–ի գլխավոր տնօրենը «Բերդ» է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
29.12.2016,
18:14
Հայաստանում Beeline–ի գլխավոր տնօրենը կատարել է հայկական «Բերդ» պարը։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Beeline–ի գլխավոր տնօրենը կատարել է հայկական «Բերդ» պարը։
«Բերդ... իմ կատարմամբ: Հպարտ եմ եւ ուրախ, որ հիմա ավելի լիարժեք հայ եմ:
Շնորհավոր բոլորիդ գալիք Ամանորը եւ Սուրբ Ծնունդը»,- տեսանյութին կից հայերեն գրել է Անդրեյ Պյատախինը Facebook-ի իր էջում։
Beeline-ի գլխավոր տնօրենը նոյեմբերին տեսանյութ էր տեղադրել, որով հայտնում էր, որ հայերեն է սովորում:
«Ես սովորում եմ հայերեն: Համոզված եմ, որ հաջորդ անգամ ավելի լավ կստացվի: Գնացինք»,- գրել էր նա:
YouTube–ում հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են «ԱրմենՏել» ՓԲԸ–ի կոմերցիոն տնօրինության հինգ աշխատակիցներ իրենց կորպորատիվ երեկոյի ընթացքում կատարում «Բերդ» հայկական պարը «Մուշ» համույթի պարողների ուղեկցությամբ։ -0-