Հայաստանում ուռուցքային հիվանդների ծախսերը կկրճատվեն. նախարար
11.03.2019,
18:30
Ավելի վաղ պետությունը վճարում էր վիրահատության արժեքի շուրջ 20 տոկոսը, իսկ մնացած 80 տոկոսը վճարում էր պացիենտը։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ուռուցքային հիվանդների ծախսերը կկրճատվեն, երկուշաբթի ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` ելույթ ունենալով մարդու իրավունքների և հասարակական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում։
Նա նշեց, որ չարորակ նորագոյացությունների դեպքում վիրահատությունները պետպատվերի ծրագրի ընդլայնման շրջանակում կիրականացվեն բացառապես պետության հաշվին` ազատելով պացիենտներին համավճարի անհրաժեշտությունից։ Նրա խոսքով, ավելի վաղ պետությունը վճարում էր վիրահատության արժեքի շուրջ 20 տոկոսը, իսկ մնացած 80 տոկոսը վճարում էր պացիենտը։
«Այս տարի պետբյուջեից ուռուցքային հիվանդների վիրաբուժական միջամտությանը հատկացվել է հավելյալ 700 մլն դրամ (գումարած բյուջեով նախատեսված արդեն 1.1 մլրդ դրամին` խմբ.)։ Նրանցից մոտ 200 մլն դրամ որոշվել էր ուղղել ճառագայթային թերապիային, իսկ 500 մլն դրամը` վիրաբուժական միջամտության ծախսերին` ազզատելով հիվանդներին համատեղությամբ վճարումներից», - ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով, չնայած օնկոհիվանդների ծախսերի կրճատմանը, նրանք դեռ պետք է վճարեն նաև քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի և դեղորայքային բուժման համար։
Նա միաժամանակ ավելացրեց, որ ապագայում ֆինանսավորման ավելացման դեպքում չի բացառվում ճառագայթային և քիմիաթերապիայի պետական համաֆինանսավորման հավանականությունը։
Թորոսյանն ասաց, որ ճառագայթային թերապիային ուղղված 200 մլն դրամը կբավարարի միայն տարեկան 200-300 պացիենտի բուժմանը, մինչդեռ այս թերապիայի կարիք ունի մոտ 5-6 հազար մարդ։
«Բայց մենք ծրագրում ենք իրականացնել բոլոր հիվանդների հետևողական բուժումը և հնարավորինս կփորձենք ավելացնել ֆինանսավորումը»,– ասաց Թորոսյանը։
Ինչ վերաբերում է մանկական ուռուցքաբանությանը, ապա նախարարը նշեց, որ ստացիոնար բուժմանը կհատկացվի հավելյալ 50 մլն դրամ, որ ծնողներն ազատվեն բուժման համաֆինանսավորումից։
«Բուժման յուրաքանչյուր կուրսն արժե 150 հազար դրամ, մենք այդ նշաձողը բարձրացրել ենք մինչև 250 հազար դրամ, որ ծնողները չվճարեն կատետերների, հիվանդասենյակի և դեղորայքի համար»,– ասաց Թորոսյանը։
Նա նշեց, որ Հայաստանում տարեկան գրանցվում է, այսպես կոչված, սոլիդ ուռուցքներ (էպիթելիալ չարորակ ուռուցքների տեսակ)` գլխուղեղում, թոքերում և այլ օրգաններում։ Այդպիսի ախտորոշմամբ մոտ 70 պացիենտ բուժում է անցնում Հայաստանում, մնացածը 30–ը` արտերկրում։
Առողջապահության նախարարության տվյալներով, Հայաստանում չարորակ նորագոյացություններից տարեկան մահանում է մոտ 5.6 հազար մարդ։ Հանրապետությունում մահացության հիմնական պատճառների ցուցակում չարորակ նորագոյացությունները զբաղեցնում են երկրորդ տեղն (20,4%) արյունատար համակարգի հիվանդություններից հետո։ -0-

Загружается новость ... "Лево"