ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի տեսությունը։
Այսպես, ապրիլի 19-23–ը հանրապետության մարզերի մեծամասնությունում և մայրաքաղաքում սպասվում են պարբերական տեղումներ, ապրիլի 20–ի ցերեկն առանձին շրջաններում` ինտենսիվ։
Միաժամաակ, ապրիլի 20-23–ին լեռնային շրջաններում, Լոռու մարզում, ինչպես նաև Սյունիքի և Տավուշի նախալեռներում ձյուն կտեղա։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։
Ապրիլի 20–ին օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում ուրբաթ օդը կտաքանա մինչև 11-13 աստիճան տաքություն, շաբաթ և կիրակի օրերին, երբ Հայաստանում կնշվի Զատիկը, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով, իսկ երկուշաբթի և երեքշաբթի` կբարձրանա 8-10 աստիճանով։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում