416.73
4.22
388.6
+16
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում Իտալիայի քաղաքացին փորձել է կաշառել քննիչին. հարուցվել է քրեական գործ

20:32
16 Օգոստոսի 2019
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Իտալիայի քաղաքացին փորձել է կաշառել ՊԵԿ–ի պաշտոնյային։

Ինչպես հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, տվյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։

Ձեռք բերված տվյալների համաձայն, Իտալիայի Հանրապետության՝ 57-ամյա քաղաքացին հայաստանյան ՍՊ ընկերության փոխտնօրենի օժանդակությամբ փորձել է միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պաշտոնյային։

Загружается новость ... "Право"

ՊԵԿ քննչական վարչության պաշտոնյային կաշառելու համար միջնորդ հանդիսացող տեսուչը փոխտնօրենի միջոցով իտալացի գործարարից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 5.000.000 ՀՀ դրամ՝ հայտնելով, թե այդ գումարի դիմաց ՊԵԿ պաշտոնյան, իբր, հետամուտ կլինի քրեական գործով վարույթի կարճմանը։

Ընդունելով կաշառքի առարկայի շուրջ առաջարկը՝ փոխտնօրենը 2018 թվականի օգոստոս ամսվա ընթացքում իտալացի գործարարից ստացել և հարկային տեսուչին է փոխանցել առանձնապես խոշոր չափերով՝ 5.000.000 ՀՀ դրամ կաշառք-գումարը, որը վերջինս խարդախությամբ հափշտակել է, ինչի արդյունքում գործարարն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, այն է՝ միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ ՊԵԿ պաշտոնատար անձին։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իտալիայի Հանրապետության քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կաշառելու փորձը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
25 Ապրիլի 2024
Ապրիլի 25–ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
15:56
25 Ապրիլի 2024
Հայաստանում ապրիլին առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է երբևիցե դիտված պատմական արժեքը
Հայաստանում ապրիլին օդի առավելագույն ջերմաստիճանի պատմական ռեկորդ է գրանցվել
15:45
25 Ապրիլի 2024
Ամառային զորակոչը կանցկացվի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Կզորակոչվեն նաև զինվորական ծառայության դիմում ներկայացրած կանայք
15:12
25 Ապրիլի 2024
Հայաստանն ԱՄՆ–ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու։՛
Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
13:55
25 Ապրիլի 2024
Դրական եմ վերաբերվում Բաքվից գազ գնելու հարցին․ Ալեն Սիմոնյան
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը դրական է վերաբերվում Բաքվից գազ գնելու հարցին
13:40
25 Ապրիլի 2024
Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ քաղաքացիներն աջակցություն են հայտնում Տավուշում սահմանազատման դեմ բողոքողներին
Քաղաքացիները փորձում են փողոցներ փակել՝ աջակցություն հայտնելով Տավուշում սահմանազատման դեմ բողոքողներին
12:45
25 Ապրիլի 2024
Ապրիլի 28–ին Երևանի որոշ փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Ուշադրություն․ ապրիլի 28–ին Երևանի մի շարք փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
11:47
25 Ապրիլի 2024
Քրվարույթ է նախաձեռնվել նախօրեին Երևանում բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով
Կինը ոտքերով ու ձեռքերով  հարվածներ է հասցել ոստիկանի մարմնի տարբեր հատվածներին
11:17
25 Ապրիլի 2024
Հայաստանն ու Չեխիան քննարկում է ռազմատեխնիկական համագործակցությունը
Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
18:31
24 Ապրիլի 2024
Այսօր կանգ ենք առնում հիշելու Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը․ Բայդենն ուղերձ է հղել ապրիլի 24–ի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին իր ամենամյա ուղերձում վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը երբեք չմոռանալու իր խոստումը
16:42
24 Ապրիլի 2024
«Քո պապերը սպանել են իմ պապերին»․ Արամ Ա–ն պատասխանել է Էրդողանին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ն մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները