Հայաստանում 2020թ.-ից կառավարությունը կսկսի սուբսիդավորել հեպատիտ C-ի բուժումը
30.05.2019,
15:46
Սոցիալապես անապահով ընտանիքների մոտ 200 հազար մարդ առաջին անգամ անվճար դեղորայքի հասանելիություն է ստացել:

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատել է 2020 թվականից հիպոֆիզար գաճաճության և վիրուսային հեպատիտ C-ի բուժմանը սուբսիդավորում հատկացնելու որոշումը:
«Հնարավոր է, հեպատիտի բուժման սուբսիդավորումը կիրականացվի արդեն այս տարի, եթե գնումների արդյունքում միջոցներ խնայվեն: Գաճաճության բուժման փոխհատուցման համար նախատեսված է 90 մլն դրամ, իսկ հեպատիտի` 85 մլն դրամ»,- ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նաև, որոշման համաձայն, սոցիալապես անապահով ընտանիքների մոտ 200 հազար մարդ առաջին անգամ անվճար դեղորայքի հասանելիություն է ստացել:
«Դեղամիջոցները կհատկացվեն բժշկական ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների տրամադրման համար նախատեսված 1.1 մլրդ դրամից»,- ասաց Թորոսյանը: -0-