ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ալկոթեստերներ կարտադրեն, կառավարության նիստի ընթացքում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։
Ինչպես հայտնում է
«ԱՌԿԱ» գործակալությունը, Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել թույլ տալ «Արիդես» ընկերությանը բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացող «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքում ալկոթեստերների արտադրություն սկսել։
«Ընկերությունը ծրագրում է արտադրությունում ներդնել մոտ 4.3 մլն դոլար և առաջին տարում 150 հազար դրամ միջին աշխատավարձով 10 աշխատատեղ ստեղծել»,– ասաց Մինասյանը։
Ըստ նրա, աշխատանքային առաջին տարում ընկերությունը ծրագրում է 3 մլն դոլարի, իսկ հինգերորդ տարում` 10 մլն դոլարի արտադրանք արտահանել։
Ինչպես նշեց նախարարը, ընկերությունն իր գործունեության առաջին տարում ծրագրում է արտադրել և արտահանել 15 հազար սարք, իսկ հետագայում ծավալներն ավելացնել մինչև տարեկան 40 հազար։
Արտահանման հիմնական ուղղություններն են` Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և ԵՄ երկրները։
Ծրագրվում է, որ ընկերությունը հինգ տարի ժամկետով 70 քմ տարածք կզբաղեցնի։ -0-