Հայաստանի վրա ցիկլոն է հզորանում

17.10.2016, 19:08
Ցիկլոնը, որի մասին նախազգուշացրել էին օդերևութաբանները, հզորանում է հենց Հայաստանի տարածքի վրա:
Հայաստանի վրա ցիկլոն է հզորանում
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ցիկլոնը, որի մասին նախազգուշացրել էին օդերևութաբանները, հզորանում է հենց Հայաստանի տարածքի վրա, Facebook-ի իր էջում գրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 1000մ-ից սկսած, իսկ մյուս մարզերում 1500մ-ից սկսած առատ ձյուն կտեղա»,– հայտնել է նա։

Սուրենյանը միաժամանակ հիշեցնում է շրջաններ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հայհիդրոմետկենտրոնի տվյալներով, առատ ձյունը կտեղա հոկտեմբերի 18-19–ին, իսկ հոկտեմբերի 20-22–ին առանց տեղումների եղանակ կհաստատվի։ Վատ եղանակի օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, իսկ նշված շրջաններում` 15-20 աստիճանով։ Հոկտեմբերի 20–ից սպասվում է ջերմացում։ -0-