435.48
4.36
404.42
+4
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի տաղավարը կբացվի Մոսկվայի «Ֆուդ Սիթի» կենտրոնում

15:03
16 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ արտադրողներն իրենց արտադրանքը կներկայացնեն «Ֆուդ Սիթի» սննդամթերքի մեծածախ վաճառքի կենտրոնում, որը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին «Եվրասիական գործարար միություն» եվրասիական տնտեսական գոտու գործարարների միությունից։

Մամուլի հաղորդագրության համաձայն, «Ֆուդ Սիթի»-ում սկսվել են ցուցահանդեսային տաղավարների բացման աշխատանքները, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արտադրանքների ներկայացման համար:

оптово-продовольственный центр "Фуд Сити"

Ինչպես հայտնել են ԵՏԳ–ից, «Հայաստան» տաղավարի բացումը, Եվրասիական մշտական գործող ցուցահանդեսի շրջանակներում («Ֆուդ Սիթի», Մոսկվա) մշտական ԵՏԳ Էքսպո ցուցահանդեսի շրւանակում կկայանա 2016թ.-ի մայիսի 28-ին։

Նախատեսված է, որ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի արտահանողներին հնարավորություն է տրվելու ցուցադրել և վաճառել իրենց ապրանքներն առանց որևէ միջնորդի:

Սա համատեղ ծրագիր է, որը ԵՏՄ երկրների հետ իրագործում է Եվրասիական տնտեսական գոտու արտադրողների միությունը՝ «Եվրասիական գործարար միություն» (ԵԳՄ):

«Եվրասիական գործարար միության» հիմնական նպատակն է փոքր և միջին ձեռնարկություններին, գյուղատնտեսությանն ու արտադրությանն աջակցությունը, ԵՏՄ տարածքում արտադրողների միջև առևտրա-տնտեսական համագործակցության զարգացումը, պետական կառույցների հետ կապերի հաստատումը, ինչպես նաև ԵՏՄ անդամ երկրների սուբյեկտների միջև հստակ ապրանքաշրջանառության համակարգի ձևավորումը:

«Ֆուդ Սիթի»-ն Ռուսաստանում և Եվրոպայում սննդամթերքի մեծածախ վաճառքի ամենախոշոր կենտրոնն է, որը զբաղեցնում է 88 հա տարածք: «Ֆուդ Սիթի»-ում առկա են ծառայությունների ամբողջական կոմպլեքս՝ տրանսպորտ, լոգիստիկա, մերչենդայզինգ, նավիգացիա և այլն:

«Ֆուդ Սիթի»-ի հիմքում ընկած է համաշխարհային ճանաչում գտած նախագծերի փորձը, երբ մատակարարները և մեծաքանակ գնորդները հանդիպում են միմյանց առանց միջնորդի: -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
13:25
16 Փետրվարի 2024
Վահան Քերոբյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանք
Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանք
11:47
16 Փետրվարի 2024
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
10:13
16 Փետրվարի 2024
Փաշինյանը մեկնել է Մյունխեն
Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
22:37
15 Փետրվարի 2024
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
21:15
15 Փետրվարի 2024
Օհանավանում բնակիչը սեփական տարածքում հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան (ՖՈՏՈ)
Օհանավանում բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան․ ՖՈՏՈ
12:28
15 Փետրվարի 2024
Հայաստանում սպառողները կարող են անձամբ հետևել էլեկտրաէներգիայի ծախսին
«Հայաստանի էլեկտրական ցանցերում» գործարկվել է էլեկտրաէներգիայի հաշվարկի նոր համակարգ
16:08
14 Փետրվարի 2024
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. նախաձեռնվել է քրեական վարույթ
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով