Հայաստանի ՊՆ-ի և գլխավոր դատախազության միջև սկանդալ է հասունանում

17.11.2017, 12:19
Հայաստանի ՊՆ-ի և գլխավոր դատախազության միջև սկանդալ է հասունանում:
Հայաստանի ՊՆ-ի և գլխավոր դատախազության միջև սկանդալ է հասունանում
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ՊՆ-ի և գլխավոր դատախազության միջև սկանդալ է հասունանում:

Ինչպես գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, հոկտեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ զինվորական հոս¬պիտալում 2015-2017թթ. ընթացքում պարբերաբար ապօրինի աբորտներ են իրականացվել, այն էլ մասնագիտական գործունեության հավաստագիր չունեցող անձի կողմից:

Այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:

Загружается новость ... "Право"

«Հայտնի դարձավ, որ այս կապակցությամբ ՊՆ-ում քննարկումներ են եղել, և հոսպիտալի պաշտոնատար անձինք նախարարության ղեկավարությանն են ներկայացրել թվեր ու փաստաթղթեր, որ ապօրինի ոչինչ չի եղել: Նաև նշվել է, որ այս գործով կին դատախազներից մեկը գինե¬կոլոգ Տ.Թ.-ի հետ խնդիրներ է ունեցել և վերջինիս գործունեության մասով սկսել է ստուգումներ իրականացնել», – հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:

«Դատախազությունից, սակայն, մեզ հետ զրույցում կին դատախազի՝ գինեկոլոգի հետ խնդիրներ ունենալու մասին լուրերը հերքեցին՝ դրանք բամբասանք անվանելով»,- հա¬ղորդում է «Ազատությունը», գրում է թերթը: –0–