Հայաստանի բնակիչները կկարողանան Կարմիր ծովի հանգստավայրեր մեկնել ուղիղ չվերթով

18.04.2017, 13:22
Եգիպտական երկու ավիաընկերություններ ամռան սկզբից կսկսեն կանոնավոր չվերթեր Երևանից Կարմի ծովի եգիպտական լողափերին տեղակայված քաղաք-հյանգստավայրեր։
Հայաստանի բնակիչները կկարողանան Կարմիր ծովի հանգստավայրեր մեկնել ուղիղ չվերթով
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Եգիպտական երկու ավիաընկերություններ ամռան սկզբից կսկսեն կանոնավոր չվերթեր Երևանից Կարմի ծովի եգիպտական լողափերին տեղակայված քաղաք-հյանգստավայրեր։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Al-Ahram թերթի էլեկտրոնային տարբերակին, այդ մասին հայտարարել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Թառեկ Մուատին:

Նրա խոսքով, Air Cairo և AMC ավիափոխադրողները պայմանագրեր են կնքել երկու հայկական տուրիստական ընկերությունների հետ` Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ կանոնավոր չվերթեր սկսելու մասին:

Մուատին ավելացրել է, որ ուղևորափոխադրող ավիաընկերությունները չվերթեր են կատարելու Երևանից եգիպտական այդ հանգստավայրեր շաբաթը երեք անգամ: Պայմանավորվածության համաձայն, այդ ուղղությամբ առաջին օդանավը Երևանից կմեկնի հունիսի 18-ին:

Հայաստանում Եգիպտոսի դեսպանը, ով ներկայացնում է իր երկրի հետաքրքրությունները նաև Վրաստանում, տեղեկացրել է, որ ներկայում Թբիլիսիից շաբաթը չորս անգամ կատարվում են չվերթեր դեպի Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ: -0-