Հայաստանի առաջին արևային խանութ-ավտոբուսը կշրջի երկրի զբոսաշրջային վայրերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

29.05.2017, 15:39
Խորհրդային «ՊԱԶ» ավտոբուսը հայ գործարարի շնորհիվ  ձևափոխվել է։
Հայաստանի առաջին արևային խանութ-ավտոբուսը կշրջի երկրի զբոսաշրջային վայրերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Խորհրդային «ՊԱԶ» ավտոբուսը հայ գործարարի շնորհիվ 6 ամսում ձևափոխվել ու վերածվել է հուշանվերների գերժամանակակից խանութ –ավտոբուսի:

Գործարար Գուրգեն Վարդանյանը Հանրային հեռուստաընկերությանը պատմել է, որ թափանցիկ ապակիներով, երկու կիլովատ հզորությամբ արևային պանելներով ու տեսախցիկներով զինված հուշանվերների խանութ –ավտոբուսը կշրջի Հայաստանի ամենահայտնի տուրիստական վայրերում և կապահովի պատմամշակութային հուշարձանների գիշերային լուսավորությունն ու տեսահսկումը:

Загружается новость ... "Право"

«Վերջերս ուժի մեջ մտած արևային էներգիայի հետ կապված օրենքը լավագույնն է աշխարհում, մարդը կարող է արտադրել հոսանք, առանց բյուրոկրատական խնդիրների այդ հոսանքը տալ ՀԷՑ-ին և փոխհատուցել իր օգտագործած հոսանքը: Կարծում եմ` առաջիկայում այս շուկայում բում է լինելու»,- ասել է գործարարը:

Դեռևս հայտնի չէ, թե երբ առաջին խանութ-ավտոբուսը երթուղի դուրս կգա: Առաջին ավտոբուսը պատրաստելու համար արդեն ներդրել են 20 հազար դոլար, ևս 5 դոլարի կարիք կա: Գործարարի խոսքերով, նախատեսվում է նմանատիպ 10 ավտոբուս ունենալ, որոնցից 2-ը կշրջեն նաև Ռուսաստանում: -0-